Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Sputnik
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր հնարավոր է դարձել շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Առաջին գնացքն արդեն անցել է։ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրինությունն ու աշխատակիցները երկաթուղին վերականգնեցին կարճ ժամանակում։
Կատարված աշխատանքի մանրամասները Սպուտնկ Արմենիային պատմել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։