Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Sputnik
Երևանում սկսվել է «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկումը։ Մասնակցում են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներ ու ներկայացուցչներ։
Ելույթով հանդես է եկել միության նախագահ Արա Աբրահամյաը։ Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և առաջնորդ Բագրատ սրբազանին։