Ռուսաստանը մեծացնում է Հայաստանից և մի քանի այլ բարեկամ երկրներից գինիների ներմուծումը։ Ռուսաստանի Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի ղեկավար Իգոր Կարավաևը պարզաբանեց, որ պատճառը եվրոպական երկրներից Ռուսաստան ներմուծման նվազումն է։ Գինու ռուսական շուկայում դիվերսիֆիկացում է տեղի ունենում։
Ռուսաստանը մեծ շուկա է, Հայաստանն էլ գինեգործության օրրան, նոր ու մեծ շուկայում տեղ գրավելու հեռանկարը պետք է որ հայկական գինեգործության զարգացման նոր խթան դառնա։ Բայց, ամեն ինչ այդքան պարզ չէ։
Կկարողանա՞ն արդյոք հայկական գինիները նոր տարածքներ գրավել ռուսական շուկայում։ Հարցն ուղղել ենք Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանին։