ԱՄՆ պաշոնյաների ակտիված այցերի նպատակը ՌԴ ազդեցության թուլացումն է տարածաշրջանում․ Բենիամին Պողոսյան

Sputnik
Մեկ շաբաթ տարբերությամբ Երևան են գալիս Ամերիկայի երկու պաշտոնյաներ։ Երկուշաբթի եռօրյա այցով Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։ Նա մասնակցելու է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Վերման գալիս է մեծ պատվիրակությամբ, որի կազմում են Կալիֆոռնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների պաշտոնյաներ, Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, ով նաև ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ էլ՝ հունիսի 10-ին Երևանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի մեկ այլ տեղակալ՝ Ջեյմս Օ'Բրայենը, որը մասնակցեց հայ-ամերիյան ռազմավարական երկխոսության նիստին։ Ինչով է պայմանավորված ամերիկյան պաշտոնյաների այցերի ակտիվությունը Հայաստան․ հարցը Sputnik Արմենիան ուղղել է քաղաքագետ, «APRI Armenia» կենտրոնի վերլուծաբան Բենիամին Պողոսյանին։