Զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Զինվորական հագուստ և սաղավարտ
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով»,– ասված է հաղորդագարությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: