ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերն այս գիշեր ուկրաինական 87 անօդաչու սարք են խոցել երկրի 6 շրջանում, որոնցից 70-ը՝ Ռոստովի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գիշերվա ընթացքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 2 ԱԹՍ Բելգորոդի մարզի տարածքում, 2 ԱԹՍ Վոլգոգրադի տարածքում, 6 ԱԹՍ Վորոնեժի տարածքում, 6 ԱԹՍ Կուրսկի տարածքում, 70 ԱԹՍ Ռոստովի մարզի տարածքում, 1 ԱԹՍ Ղրիմի տարածքում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։