Ռումինիայի իշխանություններն ահազանգ են ստացել Երևան-Քիշնև ինքնաթիռում ռումբի մասին. ԶԼՄ

Երևանից Քիշնև ուղևորվող ինքնաթիռի հետ կապված տաօրինակ պատմության նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Ռումինիայի իշխանություններն ահազանգ են ստացել, որ ռումբ է տեղադրված Երևանից Քիշնև թռչող ինքնաթիռում։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Անտենա 3» հեռուստաալիքը։ Այն արդեն մի քանի ժամ է՝ չի կարողանում լքել Բուխարեստը (Ռումինիա) հարկադիր վայրէջքից հետո: Ուղևորները տարհանվել են, որից հետո համապատասխան ծառայությունները սկսել են ստուգել ինքնաթիռը և ուղևորների ուղեբեռը:
Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում՝ որևէ պարզաբանում չներկայացնելով: Դրանից հետո օդանավը մեկնել է Բուխարեստ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն խնդրել է վայրէջք կատարել Բուխարեստում ինքնաթիռում տեղի ունեցած վեճի պատճառով: Ընդ որում, Մոլդովայում միասնական ծառայությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին։ Տեղեկատվությունը փոխանցվել է ռումինացի գործընկերներին:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մոլդովայի քաղաքացիական ավիացիայից առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը՝ խոստանալով պարզաբանել ավելի ուշ։