ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի պետական լեզվական քաղաքականության հայեցակարգը

Փաստաթուղթը կոչված է ընդգծելու ռուսաց լեզվի՝ որպես երկրի պետական լեզվի հատուկ կարգավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկրի պետականլեզվական քաղաքականության հայեցակարգը, որը նախատեսում է ռուսաց լեզվի պաշտպանության և զարգացման մեխանիզմների համախմբում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել են կրթության նախարարության մամուլի ծառայությունից։
«Փաստաթուղթը կոչված է ընդգծելու ռուսաց լեզվի՝ որպես երկրի պետական լեզվի հատուկ կարգավիճակը, լեզվական բազմազանության և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ամրագրելու ռուսաց լեզվի և ՌԴ ժողովուրդների լեզուների պաշտպանության և զարգացման մեխանիզմները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մշակված այս հայեցակարգը նախատեսում է ռուսաց լեզվի աջակցության և առաջխաղացման ծրագրեր, ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման նախաձեռնություններ, ինչպես նաև կրթական և մշակութային նախագծեր:
ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են ռուսաց լեզվի մասին պայմանագիրը