Փաշինյանի կուսակցության նիստը նույնպես հետաձգվել է. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյան
Կուսակիցների հետ հանդիպելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու դպրոցներից մեկի աշակերտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա նիստը չի կայացել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կուսակցության նախաձեռնող խմբի նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցկացվում է ամեն հինգշաբթի։ Նիստ անցկացնելու փոխարեն Փաշինյանն ընդունել է Գյումրու դպրոցներից մեկի աշակերտներին:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրում են, որ նիստը չեղարկվել է, քանի որ հենց այդ ժամին բողոքի ակցիա էր նախատեսված: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր` ժամը 20։00–ին եկեք, գործ ունենք անելու։
Հիշեցնենք` երեկ առավոտյան հետաձգվել էր նաև կառավարության հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար ժամը 11։00–ին։