ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հակամարտությունը լուծելու նոր նախաձեռնությունը կօգտագործի Չինաստանի հետ համագործակցությամբ:
Նա նշել է, որ աշխարհի երկրներում Ռուսաստանի դեսպանները իշխանություններին կփոխանցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները և մանրամասն պարզաբանումներ կներկայացնեն:
«Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի դերին, մենք ոչ մեկի հետևից չենք պատրաստվում վազել։ Մեր դեսպանները համապատասխան մայրաքաղաքներում ամենայն մանրամասնությամբ կփոխանցեն նախագահի ելույթի տեքստը, լրացուցիչ կպարզաբանեն այն, ինչ նա նկատի ունի, այս ամբողջ իրավիճակի նախապատմությունը, ու մենք կսպասենք արձագանքին», - ասել է Լավրովը լրագրողներին՝ ամփոփելով Պուտինի ու ԱԳՆ ղեկավարության հանդիպումը:
Նա նշել է, որ ամեն անգամ, երբ Արևմուտքը հրաժարվել է Ռուսաստանի խաղաղ առաջարկներից, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել։
«Այս անգամ խորհուրդ ենք տալիս ականջալուր լինել», - ավելացրել է Լավրովը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հակամարտության խաղաղ կարգավորման ևս մեկ առաջարկ է արել։