Հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառը պարզվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայում, գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհի պատճառը պարզվում է:
«Տեղում մի տղամարդ, որը ներկայացել է բնակարանի սեփականատեր, ասել է, որ հրդեհի պատճառը 3 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել, տեղի է ունեցել է գազի արտահոսք, ապա գազաբալոնը պայթել է, առաջացած կրակը շատ արագ տարածվել է»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան: