ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ–ի Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև: Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախեցնելու, ահաբեկելու և բռնաճնշումների ենթարկելու ողջ արսենալը: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ»,– գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ կատարվածը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է, ՀՅԴ–ի նկատմամբ կազմակերպված, ուղորդվող ու թիրախավորված հարձակում։
Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչներն ակտիվ մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին։