Հնարավոր է` երկաթուղին ավելի վաղ շահագործվի. Գնել Սանոսյան

Գնել Սանոսյան
Նախարարի խոսքով` տուժած համայնքներում գազմատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը հիմնականում վերականգնված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հեղեղի հետևանքով Հայաստանի հյուսիսում տուժած բնակավայրերում երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպերով են առաջ գնում, ու հնարավոր է` ավելի վաղ սկսվի շահագործումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հեղեղից տուժած բնակավայրերում իրականացված և իրականացվելիք աշխատանքները` այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հունիսի 5–ից երկաթուղին աշխատել է մինչև «Այրում» կայարան, բայց առաջիկա օրերին հնարավոր կլինի ամբողջովին օգտագործել՝ որոշ սահմանափակումներով»,– ասաց նա։
Սանոսյանի խոսքով` տուժած համայնքներում գազմատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը մոտ 95-98 տոկոսով վերականգնված են։
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
Հայաստանում հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղային հատվածները