Գերմանիան կրկին կառաջադրի ֆոն դեր Լյայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում. ԶԼՄ

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել
ԵՄ առաջնորդները կհավաքվեն Բրյուսելում՝ ամփոփելու Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Գերմանիան այս տարի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը հունիսի 17–ին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին կառաջադրի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով»,- գրում է Reuters-ը։
ԵՄ առաջնորդները կհավաքվեն Բրյուսելում` ամփոփելու Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները և քննարկելու բարձր պաշտոնների վերաբերյալ ոչ պաշտոնական որոշումները:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ելույթն ընդհատվել է, նրան կրկին կոչել են «տիկին ցեղասպանություն»
65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից և առաջին կինն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նա նախկինում եղել է Գերմանիայի ընտանիքի նախարար և պաշտպանության նախարար: Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։