ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը Շվեյցարիա կմեկնի մայիսի 15-ին, աշխատանքային այցի շրջանակում։
«Արմեն Գրիգորյանը մասնակցելու է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հետո կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ։