ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հաորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ երկու հաղորդագրություն էլ տարածել էր երեկ` հունիսի 13–ին։