Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հանդիպում էր ունեցել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել էին «Ռոսատոմի» մասնկցությամբ Հայստաննում իրականացվող ծրագրերի ընթացքը։
Հայաստանում «Ռուսատոմ»–ի ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը Sputnik Արմենիային հայտնել է, որ հանդիպմանը քննարկված հարցերից հիմնական առանցքում եղել է հայաստանյան ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը։
Նրա խոսքով` քննարկումներն արդեն աշխատանքային մակարդակի են, ընթանում են պայմանագրերի ստորագրումներ, սկսվել են կոնկրետ աշխատանքներ։