Տնտեսական աճը հիմնականում ապահովվել է թանկարժեք մետաղների վերաարտահանման միջոցով. Գևորգ Պապոյան

Sputnik
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Պապոյանն արձանագրել է, որ Հայաստանը 2023-ին տնտեսական աճի տեմպերով զբաղեցրել է աշխարհում 4-րդ տեղեը։ «Մենք ամեն օր շուտ գալիս ենք աշխատանքի և ուշ գնում, նպատակ ունենք ապահովել 7% տնտեսական աճ»,– ասել է նախարարը։
Լրագրողները Պապոյանից հետաքրքրվել են ինչու է 9.2 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում ՀՆԱ–ի աճը ընդամենը 5 տոկոս կազմել։ Էկոնոմիկայի նախարարը չի թաքցրել տնտեսական աճի հիմնական բաղադրիչը եղել է թանկարժեք մետաղների վերաարտահանումը։