Ասում են՝ մի տեղից ջուրը 10 կգ ոսկի է քշել տարել, դա մեր գործը չէ, բանաձևերով առաջնորդվեք. Նիկոլ Փաշինյան

Sputnik
Գործադիրի նիստում այսօր անդրադարձ է եղել ջրհեղեղից տուժած մարզերում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` տուժածներին փոխհատուցելու ուղությամբ իրականացվող գույքագրումներին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչտրյանն ասել է, որ գույքագրման արդյունքում հայտնաբերվել են ինքնակամ կառույցներ։ Դրանց տերերի նկատմամբ, ըստ նրա, կկիրառվի տարբերակված մոտեցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկել է որքան հնարավոր է շուտ սկսել փոխհատուցման գործընթացը, և հատ առ հատ գույքագրում իրականացնելու փոխարեն վնասը հաշվել` ըստ տվյալ բնակավայրում աղետի ուժգնության աստիճանի և տուժած գույքի մակերեսի։
«Ասում են՝ մի տեղից ջուրը 10 կգ ոսկի է քշել տարել, դա մեր գործը չի, բանաձևերով առաջնորդվեք»,– հանձնարարել է Փաշինյանը։