Ոստիկանությունը համաչափ է գործել, իրականացրել է իր պարտքը․ Անահիտ Ավանեսյան

Sputnik
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի բախումների հետևանքով տուժած 8 անձ շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պատասխանելով ոստիկանության գործողությունների իրավաչափությանը վերաբերող հարցին՝ Ավանեսյանն ասել է, որ ոստիկանությունը համաչափ է գործել, իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ «Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- ասել է Ավանեսյանը։