Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների փոքրիկ մասը․ Անդրանիկ Քոչարյան

Sputnik
Լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության ձեռնարկած գործողություններին։
Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարել է, որ բախման պատասխանատուն Բագրատ սրբազանն է, որի ելույթի հետևանքով իրավիճակը դարձել է անկառավարելի։
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակների կիրառմանը, Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների փոքրիկ մասը։