Նա խոստովանեց, որ գնացել ու խաբել է ժողովրդին․ Արթուր Խաչատրյան

Sputnik
Խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է վաչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է 2018-ին ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, և որ դա իր ձախողումն է, որ չի ասել։
Ընդդիմադիր պատգամավորը այս հայտարարությունը որակել է որպես «ինքնախոստովանական ցուցմունք» այն մասին, որ ինքը հասունացրել ԼՂ-ի հանձնումը։
«Նա խոստովանեց, որ գնացել ու խաբել է ժողովրդին, և ոչ միայն մինչև պատերազմը, այլ պատերազմից հետո, ինչպես նաև խոստովանեց, որ խաբել է ժողովրդին նաև 2021 թվականին»,-ասել է Խաչատրյանը։