Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար. Փաշինյան

Sputnik
Կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում, անդրադառնալով հարցին, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այս ծրագրով լինելու է արցախցիների կողքին։ «Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար»,– ասել է Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտարարել է, որ վաղվանից կընդունվեն դիմումները բնակարան կամ բնակելի տուն գնելու ցանկություն հայտնած արցախցիերից։ Իսկ հունիսի 15–ից` բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողներից։ Պետության կողմից տրամադրվող հավաստագրերի արժեքը 3-5 մլն դրամ է` կախված գույքի գտնվելու վայրից։ Երևանի Կենտրոնը ծրագրում ներառված չէ։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը տարբեր գնահատականներով կկազմի 1.5 – 2 մլն դոլար։