ԱՄՆ–ը հետաքրքրված է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան ՀՀ–ի տարածքով` դեպի Միջին Ասիա. Հրանտ Միքայելյան

Sputnik
ԱՄՆ–ը հետաքրքրված է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան Հայաստանի տարածքով` դեպի Միջին Ասիա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով «Զանգեզուրի միջանքցի» մասին ԱՄՆ փոխպետքարտուղարի հայտարարությունը։
Ջեյմս Օ’Բրայենը «Ազատության»-ը տված հարցազրույցում, ըստ էության ասել է, որ ԱՄՆ–ը աջակցում է Ադրբեջանի առաջարկած «Զանգեզուրի միջանքցի» բանաձևին ։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ–ը համաձայն է «Զանգեզուրի միջանցքի այն բանաձևին, որը Բաքուն է առաջ քաշում, ամերիկացի պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք` որպես առևրտային մի ճանապարհի` շատ նման «խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին։ Հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի ասը կգնա Հայաստանով` մինչև Վրաստան, մյուսները` Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսենք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի։ Այսպիսով` սա լայն հասկացություն է, որին մենք աջակցում ենք»։
Հրանք Միքայելյանի մեկնաբանմամբ` «որպեսզի Թուրքիան և Արևմուտքը մեծացնեն իրենց ազդեցությունը Միջին Աիայում, պետք է ուղիղ կապ ապահովեն Կասպից ծովի և Թուրքիայի միջև։ Եվ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանքցը» դիտարկում են իբրև դրան հասնելու միջոց։