Եթե ընդամենը մի քանի րոպեի ընթացքում սկսում են նռնակներ նետել, դա համարվում է ոչ պատշաճ իրազեկում. Գոհար Մելոյան

Sputnik
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը, ոչ պաշտոնական հաշվարկներով մոտ 25 լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների դեմ, ինչի հետևանքով 101 անձ, այդ թվում` ոստիկաններ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։
Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց զանգվածային անկարգությունների հիմքով։ Իսկ երեկ հայտարարեց, որ արդեն հաջողվել է նույնականացվել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված անկարգությունների 40 մասնակցի։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը գնահատելու մասին համենայնդեպս պաշտոնապես որևէ հայտարարություն չի արվել։
Իրավագետ Գոհար Մելոյանը հունիսի 12-ին եղել է Բաղրամյան պողոտայում, որպես իրավապաշտպան մոնիթորիգ է իրականացնել, և վստահեցնում է հավաքն ունեցել է բացառապես խաղաղ բնույթ, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ քաղաքացիներին չի իրազեկել։
«Եթե ես, լինելով իրավապաշտպան, ուշադիր քաղաքացի, չեմ լսում իրազեկումը, ու ընդամենը մի քանի րոպեների ընթացքում սկսում են նռնակներ նետել, դա համարվում է ոչ պատշաճ իրազեկում»,– Sputnik Արմենիայի եթերույմ ասել է Գոհար Մելոյանը։