ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Չկրելով ոչ մի պարտություն` նա հնարավոր 11 միավորից վաստակել է 9.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ»,– նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 20–ամյա Մարիամ Մկրտչյանը կանանց միջազգային վարպետ է, 2022 թ–ի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն և շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։