Քենիայից ժամանած եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան

Եղբայրների փաստաբանի խոսքով՝ նրանց ձերբակալության պատճառը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքներին մասնակցելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ են արձակվել։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրանց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից»,- գրել է պաշտպանը:
Հուինիսի 10-ին հայտնել էինք, որ Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։ Արսեն Բաբայանը նաև հայտնել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։
Պաշտպանի խոսքով՝ ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես «Սրբազան շարժմանը» նրանց մասնակցությամբ։