ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի հետ քննարկել է հանրապետությունում իրականացվող ծրագրերը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են «Ռոսատոմի» հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Ռոսատոմը» 2021 թվականին ավարտել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որոնց արդյունքներով ստացել է մինչև 2026 թվականը կայանը շահագործելու թույլտվություն։ Ծրագրի ընթացքում արդիականացվել են բլոկի հովացման վթարային համակարգը, մեքենայական սենյակը, տուրբինները, գոլորշու գեներատորները, իրականացվել է ռեակտորի կորպուսի թրծման եզակի գործողություն: Արդիականացման արդյունքում կայանի հզորությունն ավելացվել է գրեթե 10% - ով։
Ներկայում Հայաստանը և կորպորացիան նաև խորհրդակցություններ են անցկացնում նոր Էներգաբլոկների կառուցման վերաբերյալ: Հայկական կողմին է փոխանցվել նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Նախատեսվում է, որ շինարարությունը կիրականացվի Մեծամորի գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակում։