ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. НТВ-ի աշխատակիցները ծանր վնասվածքներ են ստացել Գորլովկայում (ԴԺՀ), նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
НТВ—ից տեղեկացնում են, որ վիրավորվել են թղթակից Ալեքսեյ Իվլիևը և օպերատոր Վալերի Կոժինը: Հիմա երկուսին էլ վիրահատում են։
Երրորդ տուժածը ուղեկցող սպան է։ Նրանք վնասվածքներ են ստացել Գոլմովսկի ավանում մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) օպերատոր Ալեքսանդր Պուշինը վիրավորվել է ռազմական հատուկ գործողության գոտում՝ Խարկովի մարզում։