Մահացել է ԴԺՀ-ում վիրավորված НТВ լրագրողներից մեկը՝ օպերատոր Կոժինը

Կոժինը նկարահանման ժամանակ
Բժիշկները մինչև վերջին պահը պայքարել են նրա կյանքի համար, սակայն լրագրողին փրկել չի հաջողվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Մահացել է ԴԺՀ-ում վիրավորված НТВ հեռուստաընկերության լրագրողներից մեկը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վալերին թղթակից Ալեքսեյ Իվլիևի և նրանց ուղեկցող սպայի հետ ծանր վնասվածքներ է ստացել նկարահանումների ժամանակ:
«Բժիշկները նրան վիրահատել են մի քանի ժամ, սակայն վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել»,- նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Վալերին 46տարեկան էր։ НТВ-ում նա սկսել է աշխատել 2006 թվականից նախ որպես ձայնային օպերատոր-տեխնիկ, ապա՝ հեռուստաօպերատոր։ Բազմիցս աշխատել է թեժկետերում՝ Սիրիայում, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների տարածքում՝ զինված հակամարտությունների գոտիներում։ Տարվա մեջ մի քանի ամիս անցկացրել է գործուղումների մեջ:
Օպերատորը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (2014 թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով (2016 և 2018 թ.), Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Սիրիայում ռազմական գործողության մասնակից» մեդալով (2018 թ.) ՝ զինված հակամարտության գոտիներում աշխատելու համար:
Ինչ վերաբերում է Ալեքսեյ Իվլիևին, ապա նա վիրահատվել է և գտնվում է կայուն վիճակում: