ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո բուժօգնության է դիմել 98 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 66–ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` 32–ը շարունակում են բուժօգնություն ստանալ։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ տուժած ոստիկանները 17–ն են։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Վերջին տվյալներով` բերման է ենթարկվել 98 քաղաքացի։