Էմին Օհանյանը արծաթե մեդալ է նվաճել Մ20 շախմատի աշխարհի առաջնությունում

Էմին Օհանյան
Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 11 հնարավոր միավորից 8–ը և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. 17–ամյա շախմատիստ Էմին Օհանյանը դարձել է աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների փոխչեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Էմինը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները»,– ասված է հաղորդագրությունում։
Լրացուցիչ ցուցանիշներով շախմատիստը դարձել է արծաթե մեդալակիր:
Մեկ այլ հայ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 11 հնարավոր միավորից 8–ը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Շախմատիստ Մարիամ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել աշխարհի Մ20 առաջնությունում