ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՌԻԱ Նովոստիին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի և Վրաստանի աշխատանքի մասին, դրանք անվանել է կեղծ լուր, որը կրկնօրինակում են վրացական ընդդիմադիր ռեսուրսները։
Ավելի վաղ վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները, իբր, ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան բացման ուղղությամբ։