ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2024 թթ. 91,5 մլրդ դրամի ֆինանսական հատուցում է տրամադրել 5345 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին` 12.500 ընդհանուր թվով: Հիմնադրամի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը։
Նա նկատեց, որ հիմնադրամի 2023 թվականի եկամուտներն աճել են 23%-ով, իսկ ծախսերը կրճատվել են են 12%-ով։
«ՀՀ քաղաքացիների պարտադիր դրոշմանիշային վճարումներից հիմնադրամ է մուտքագրվել 150 մլրդ դրամ, ակտիվների կառավարումից՝ 18 մլրդ դրամ, իսկ 9,4 մլրդ դրամ՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում կատարված նվիրատվություններից»,–ասաց նա։
Հիմնադրամի մամուլի քարտուղար Նարինե Գալստյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության հետ համատեղ հիմնադրամը նախատեսում է իրականացնել մի նախագիծ, որը թույլ կտա հարգել զոհված զինծառայողների հիշատակը:
«Նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին, և նախագիծը ենթադրում է շուրջ 4300 զոհված զինվորականների ցուցակը՝ լուսանկարների և նրանց մասին փոքրիկ պատմությունների հետ միասին»,–նշեց Գալստյանը։
2025 թվականի սկզբին նախագիծն ամբողջությամբ կիրականացվի, և «Զինապահի» կայքում հնարավոր կլինի ծանոթանալ այդ պատմություններին։
Բացի այդ, կիրականացվի «Թիկունքն այստեղ է» նախագիծը, որի շրջանակներում կհրապարակվի երկրի բոլոր այն քաղաքացիների ցանկը, որոնք պարտադիր դրոշմանիշային վճար են կատարում հիմնադրամին և դրանով հնարավոր դրաձնում «Զինապահի» առաքելության իրականացումը:
Ասուլիսի ընթացքում հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը պարգևատրվեց ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով: