ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։
Նշվում է, որ Խաչատուրյանը շնորհավորել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին՝ հաջողություն մաղթելով Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն
© Photo : official site of the President of RA
Նախագահի այցի մասին իր Telegram-ալիքում հայտնել է նաև Ռուսաստանի դեսպանատունը։
«ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին տոնական օրվա առթիվ և լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել ռուս ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 1990թ.-ի այդ օրը ընդունվել է ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: