ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանն ու Իտալիան 2023 թվականի արդյունքներով ներառվել են Ռուսաստանին անձրևից պաշտպանող ապրանքների՝ հովանոցների և ռետինե կոշիկների գլխավոր մատակարարների եռյակում, իսկ առաջին տեղում նախկինի պես Չինաստանն է։ Նման հաշվարկ է արել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ՄԱԿ - ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
Այսպես, անցյալ տարի Չինաստանը 7-րդ տարին անընդմեջ դարձավ անձրևից պաշտպանվելու համար նախատեսված ապրանքների՝ անձրևանոցների և ռետինե կոշիկների գլխավոր արտահանողը Ռուսաստան՝ մատակարարելով 30,5 միլիոն դոլարի ապրանք։ Չինաստանից բացի եռյակումենՀայաստանն ու Իտալիան, որոնք դուրս են մղել Ղրղզստանին ու Ուզբեկստանին։
Հայաստանից արտահանումը հասել է 2,9 մլն դոլարի, իսկ Իտալիայից՝ 1,2 մլն դոլարի։
Ընդ որում, ելնելով վերջին հասանելի տվյալներից, հիմնական մատակարարների թվում կարող էր հայտնվել նաև Բելառուսը, սակայն այն չի բացահայտել 2022 և 2023 թվականների տվյալները։
2021 թվականին Բելառուսը երրորդտեղնէ զբաղեցրել ՌԴ մատակարարումներով՝ 3,1 միլիոն դոլարի արտահանմամբ։
Ռուսաստանցիներին հովանոցների և կոշիկների հիմնական մատակարարների հնգյակը եզրափակում են Ուզբեկստանն ու Լիտվան, որոնք անցյալ տարի դրանք արտահանել են համապատասխանաբար 711 հազար և 698 հազար դոլարի չափով:
Նրանց հաջորդում են Ղրղզստանը (531 հազար դոլար), Էստոնիան (425 հազար դոլար), Լեհաստանը (253 հազար դոլար), Գերմանիան (205 հազար դոլար) և Բուլղարիան (159 հազար դոլար):
Անցյալ տարվաընթացքում Ռուսաստան անձրևից ապրանքների մատակարարումներն ամենից շատ ավելացրել են Հայաստանը՝ գրեթե 46 անգամ, Բուլղարիան՝ 2 անգամ և Լեհաստանը՝ 1,9 անգամ։
Ռուսաստանի կողմից անձրևից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալները 2023 թվականին աճել են 7,6 անգամ՝ արժեքային արտահայտությամբ կազմելով 38,2 միլիոն դոլար։