Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա. նոր մանրամասներ

Սպանվածը «Չերյոմուշկի ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա, նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ հունիսի 11-ին կեսգիշերից քիչ առաջ կրակոցներ են հնչել Աջափնյակում։ Րոպեներ անց հայտնի դարձավ, որ սպանվել է 44-ամյա Սերգեյ Գրիգորյանը, որը «Չերյոմուշկի ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։
Հիեցնենք` դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ դիմացի և կողային ապակիների բազմաթիվ փամփուշտների հետքերով, ինչպես նաև սրահում արյան հետքեր:
Այն բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային, «Opel»-ը` «Toyota»–ին, որն էլ իր հերթին` մեկ այլ «Toyota»-ի: