ԱԺ շենքի մոտից 7 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Ավելի վաղ նշվում է, որ տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի շենքի դիմացից «Շտապօգնության» մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Շտապբուժօգնության» ՓԲԸ փոխտնօրեն Արմինե Զոհրաբյանը։
«Սկզբում 7 անձ է տեղափոխվել, բայց սա նախնական տվյալ է։ Տուժածների թիվը կարող է փոխվել»,– նշեց Զոհրաբյանը։
Ավելի վաղ նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժած անձինք կան, սակայն հստակ թիվ չնշեցին։
Ոստիկանապետն էլ լրագրողներին հայտնել է, որ տուժածների թվում կան նաև ոստիկաններ, որոնց վրա քարեր ու ապակե շշեր են նետել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելու համար՝ կիրառելով 10-ից ավելի լուսաձայնային նռնակներ: