Ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականությունը փակուղի է. ՀՀ ԱԳ նախկին նախարար

Արա Այվազյանի խոսքով, Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, որը նպատակ ունի հանդարտեցնել ագրեսորին, անհիմն է ու վնասակար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանը պետք է Ադրբեջանին զսպելու մանրակրկիտ մտածված քաղաքականություն մշակի, հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Երևանում ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
«Այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց էքսպանսիոնիստական մտադրությունները, դժվար է հասկանալ Երևանի արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի ներկայիս իշխանությունները պրագմատիզմի պատրվակով և արևմտյան գործընկերների խորհրդով ընտրել են Բաքվի և Անկարայի հավակնություններին նվազագույնս դիմադրություն ցույց տալու ուղին։ Վատթարացող ստատուս քվոն պահպանելու փորձերը և միակողմանի զիջումների քաղաքականությունը տանում են փակուղի։ Այն պայմաններում, երբ հակառակորդը ուժ է կիրառում իր նպատակներին հասնելու համար, նման ռազմավարությունը դատապարտված է ձախողման», - ընդգծել է նա։
Այվազյանը կարծում է, որ խաղաղությանն ուղղված քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, հարմար չէ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարելու համար: Նրա կարծիքով ՝ իրավիճակը մոտենում է անդարձելիության կետին, և այդ պայմաններում Երևանին անհրաժեշտ է վերանայել իր արտաքին քաղաքականության էությունն ու հայեցակարգը: