Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․Փաշինյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ցուցարարների նկատմամբ՝ ոստիկանների գործողություններին, ասել է, որ ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել։
Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին։ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել ու չի զիջվելու, ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ, վստահեցրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Փաշինյանը հավելել է, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։