Այսօր լրանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարած 96 ժամը, որից հետո, ըստ շարժման առաջնորդների` պետք է հասնեն կառավարության հրաժականին։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» խորհրդարանի ուղերձի նախագիծը՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով։
Օդի ջերմաստիճանը Հայաստանում մինչև հունիսի 16-ը աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։