Շիրակի մարզում բախվել են «Mercedes»–ն ու «GAZel»–ը․ 4 մարդ է տուժել

Վթար Շիրակի մարզում
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 13։40-ի սահմաններում։
«Mercedes-Benz» ավտոմեքենայի ուղևորներ Ա․Հ․-ն (ծնված 1970 թ.), Ա․ Շ․-ն (ծնված 1984 թ.), Ա․ Բ․-ն (ծնված 1984 թ․) և Լ․ Բ․-ն (ծնված 1979 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: