Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Արտյոմովկան ԼԺՀ-ում և Տիմկովկան Խարկովի մարզում

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
«Արևմուտք» զորախումբը շարունակում է ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Խարկովի մարզում և ԼԺՀ-ի Նևսկի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ռուսական զորքերը՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները, վերահսկողության տակ են վերցրել Արտյոմովկան՝ ԼԺՀ-ում և Դյուկովկան՝ Խարկովի մարզում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Արտյոմովկա գյուղը գտնվում է ԼԺՀ արմտյան սահմանների մոտ։ Դրա ազատագժրումը թույլ կտա ամրապնդել ռուսական զորքերի դիրքերը Ստելմախովկայի մոտ, որն ավելի հյուսիս է գտնվում։ Դա նաև Խարկով մարզով Օսկոլի կողմ շարժվելու հնարավարություն կտա՝ Կուպյանսկի ուղղությամբ թևերն ամրացնելու համար։
Տիմկովկա գյուղի ազատագրումը հնարավորություն է տալիս հավասարեցնել թևերը Կուպյանսկի ուղղությամբ՝ Նիկոլաևկայի հատվածում, և կտրել Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանության ելուստը։
Բացի այդ, «Արևմուտք» խմբավորումը պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ գրոհային, 14-րդ, 28-րդ մեքենայացված բրիգադների կազմավորումներին Կուպյանսկի (Խարկովի մարզ) և Նևսկի (ԼԺՀ) շրջաններում:
Ուկրաինական բանակն այնտեղ կորցրել է ավելի քան 560 սպանված և վիրավոր, հինգ մեքենա, լեհական Krab ինքնագնաց հրազենային կայանք, ամերիկյան M777 հաուբից, երկու D-30 հաուբից և երկու ռադիոէլեկտրոնային պայքարի կայան։ Ոչնչացվել է նաև հրետանային զինամթերքի երկու պահեստ։