ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Օսեթիայի լեռներում

Սու-34
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Օսեթիայի լեռնային տեղանքում, անձնակազմը մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սու-34 ինքնաթիռը կործանվել է պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս»,– ասված է հաղորդագրությունում։
Օդանավն ընկել է ամայի վայրում, գետնին ավերածություններ չեն եղել: Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
ՌԴ օդատիեզերական ուժերը Յակ-130 ինքնաթիռների նոր խմբաքանակ են գնել
Ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին․ տուժածներ չկան