ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայտնաբերվել են այն օդանավի բեկորները, որում եղել է Մալավիի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման:
«Չիլիմայի և ինքնաթիռում եղած 9 մարդկանց մահը հաստատվել է, փրկարարները ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են ռադարներից անհետանալուց գրեթե մեկ օր անց»,- հայտնումէ քենիական «Capital FM» ռադիոկայանը:

Ինքնաթիռի կործանման վայրում
© Photo : соцсети
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավը հավանաբար ընկել է անտառում։
Ինքնաթիռը ռադարներից անհետացել է հունիսի 10-ի առավոտյան՝ երկրի մայրաքաղաք Լիլոնգվեից դեպի հյուսիս ուղղվելուց անմիջապես հետո:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել օդանավակայանում վայրէջքի անհաջող փորձ կատարելուց հետո:
Չիլիման Մալավիի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մայիսից։