ՀՀ–ն և ԱՄՆ–ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ–ն ու ԱՄՆ–ն ստորագրել են ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը»,– ասված է հաղորդագրությունում:
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստից հետո` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ։
Հիշեցնենք` Ջեյմս Օ՛Բրայենը Հայաստանում կլինի մինչև հունիսի 12-ը։