ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի 2024 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ այն 4,7%-ից հասցնելով 5,5%-ի: Այս փոփոխությունն արտացոլվում է հունիսի թարմացված գլոբալ տնտեսական կանխատեսման մեջ (նախորդ կանխատեսումը հրապարակվել էր հունվարին):
Չնայած կանխատեսման բարձրացմանը, ակնկալվում է, որ Հայաստանում, ինչպես և հարևան Վրաստանում, տնտեսության աճը կդանդաղի 2022-23 թվականների արագ աճից հետո (Հայաստանում 2022-ին այն կազմել է 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,7 տոկոս)։ 2025-ի համար կանխատեսվում է 4.9% աճ։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական աճի հիմնական ռիսկերը ներառում են Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը և դրա հետ կապված պատժամիջոցներն ու առևտրային սահմանափակումները:
Բացի այդ, Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը նույնպես ազդեցություն է ունենում, քանի որ Չինաստանի տնտեսությունը սպառում է ավելի քիչ ռեսուրսներ, ներառյալ պղնձի խտանյութը, որը Հայաստանի հիմնական արտահանումն է: