Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայողի դին

Սաղավարտ
Զինծառայողը կորել էր հունիսի 9-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։
Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։