ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի առանձնազրույցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Առանձնազրույցը կայացել է ԱԳՆ–ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Օ'Բրայենը Հայաստան է ժամանել հունիսի 10-ին եռօրյա այցով։