Էջմիածնում մեկնարկել է գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. ի՞նչ են քննարկելու հոգևորականները

Էջմիածնում մեկնարկել է գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Օրակարգում տարաբնույթ հարցեր են ներառված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը նախագահում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր»,–ասված է հաղորդագրությունում։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։
Էջմիածնի Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերին